Քաղաքականություն

ԱԳ նախարար Միրզոյանն այսօր մեկնում է Ռուսաստան

ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն այսօր երկօրյա աշխատանքային այցով կմեկնի Ռուսաստանի Դաշնություն։

Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԱԳ նախարարությունից։

Նշվում է, որ այցի ընթացքում նախատեսվում է հանդիպում ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ, որից հետո արդեն՝ համատեղ մամուլի ասուլիս։

Հանդիպում է նախատեսվում նաև ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասի հետ։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ