Ազգային ժողովի ԲՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․ «Մահվան վերելակներ, միջնադարյան գազելներ, աղբի մեջ շնչահեղձ լինող Երևան ու «հերոսական» 7 քայլ առ ոչինչ» և գրառմանը կցել «Իմ քայլը» դաշինքի՝ Երևանի ավագանու ընտրությունների նախընտրական քարոզարշավի տեսանյութը, որտեղ ներկայիս քաղաքապետ Հայկ Մարությանը ներկայացնում է «7 քայլ», որոնք պետք է անի դաշինքը։
ԲՀԿ պատգամավորը, ամենայն հավանականությամբ, նկատի ունի, որ նշված քայլերից ոչ մեկն արված չէ։
Նշենք, որ տեսանյութում Մարությանի ներկայացրած քայլերից են, օրինակ՝ աղբահանությունը, կանաչապատումը, վերելակների բարեկարգումը և այլն։