Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը խոսել է Ուկրաինայում իրականացվող Ռուսաստանի ռազմական գործողությունների մասին։
Նա գրառում է կատարել Twitter-ի իր էջում։
Ջոնսոնը գրել է, որ Ռուսաստանի հետագա ներխուժումը Ուկրաինա իսկական աղետ է Եվրոպական մայրցամաքի համար։
Նա կոչ է արել ՆԱՏՕ-ի բոլոր ղեկավարներին շտապ հանդիպել, ինչպես նաև նշել է, որ կխոսի G7-ի մյուս առաջնորդների հետ։
Մեծ Բրիտանիայի վարչապետն ասել է նաև, որ այսօր դիմելու է ազգին։