fbpx
Աշխարհ

Պուտինի մտերիմ Լուկաշենկոն առաջարկել է Ռուսաստանին ու Ուկրաինային բանակցել Մինսկում

Ռուսաստանի դաշնակից Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն առաջարկել է Ռուսաստանին ու Ուկրաինային բանակցություններ անցկացնել Մինսկում։

Այս մասին գրում է բելառուսական Belta-ն։

Սակայն Լուկաշենկոն նշել է, որ կան պայմաններ, որոնք պետք է կատարվեն, որպեսզի Ռուսաստանի նստի բանակցային սեղանի շուրջ։

Նրա խոսքով՝ այդ հարցերը Ռուսաստանը ներկայացրել է ՆԱՏՕ-ին, ԱՄՆ-ին, ինչպես նաև Ուկրաինային։ Նա նշել է, որ եղած 5-6 հարցերից 3-ը վերաբերվում են Ուկրաինային․ ապառազմականցում, ՆԱՏՕ Ուկրաինայի մուտքի արգելք ու Դոնեցկի և Լուգանսկի դեմ Ուկրաինայի գործողությունների դադարեցում։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ