Ինչպես արդեն տեղեկացրել ենք, երեկ Աբովյանում տեղի է ունեցել ողբերգական ավտովթար, որի հետևանքով 5 մարդ է զոհվել։ Կա նաև մեկ տուժած, ով ծայրահեղ ծանր վիճակով հիվանդանոց է տեղափոխվել։
Այս մասով «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնի մամուլի խոսնակ Գևորգ Դերձյանը գրառում է կատարել Facebook-ի իր էջում։
Նա գրել է, որ վթարից հետո գանգուղեղային ծանր վնասվածքներով ԲԿ է տեղափոխվել 15-ամյա աղջիկ երեխա։
Դերձյանի խոսքով երեխան ունի գլխուղեղի և թոքերի սարջարդ, ազդրոսկրերի կոտրվածքներ ու այս պահին գտնվում է վերակենդանացման բաժանմունքում։ Նա անգիտակից վիճակում է և միացված է արհեստական շնչառության սարքին։
Նա նշում է, որ բժիշկները պայքարում են աղջնակի կյանքի համար։