Դեկտեմբերի 30-ին տեղի է ունեցել ՀՀ և ՌԴ ԱԳ նախարարներ Արա Այվազյանի և Սերգեյ Լավրովի հեռախոսազրույցը։ Այս մասին հայտնում է ՌԴ ԱԳՆ-ն։
Երկու երկրների արտաքին գերատեսչության ղեկավարները քննարկել են երկկողմ և տարածաշրջանային օրակարգերի մի շարք արդիական հարցեր:
Կողմերը գոհունակությամբ նշել են անցնող տարում ռուս-հայկական դաշնակցային փոխգործակցության բարձր ինտենսիվությունը, հաստատել են 2021 թվականին այդ դինամիկան պահպանելու փոխադարձ տրամադրվածությունը:
