Հայաստանը անկախության ու ինքնիշխանության համար պարտավոր է դուրս գալ ռուս-ադրբեջանաթուրքական վանդակից, որի համար առաջին քայլերն են դուրս գալ ԵԱՏՄ տնտեսական ճահճից, որտեղ նոր շղթաներ են պատրաստում գազի շուկայի պայմանագրով, ՀԱՊԿ ռազմական գաուբախտից, որտեղ գործող իշխանությունը տեղապտույտի մեջ է գտնվում և ԱՊՀ քաղաքական իլիուզիայից, որտեղ գործող իշխանությունը վերջապես բացեիբաց խոսեց, ինչ մտածում է Հայ ժողովուրդը, ինչպես նաև չարաբաստիկ կեղծ դաշնագրից, որը պատանդության ու բարաթի համար է փաթաթված Հայաստանին:
Հայաստանին վարդագույն կյանք չի խոստացվում նույնիսկ ԵՄ-ի ու ՆԱՏՕ-ի անդամ լինելու պարագայում: Եվ ոչ մեկ չի խոստանում, որ կյանքը դառնալու է եդեմական, եթե համագործակցություն չլինի առաջին պարբերության մեջ նշված կառույցներից ու կեղծ դաշնագրից, բայց մեկ բան հստակ է՝ արևմտյան գերտերությունները ՀՀ միջազգայնորեն ճանաչված տարածքների ու ինքնիշխանության հարցում, թշնամիներին ու դավադիրներին զսպելու հարցում և միջազգային կրիմինալի, կոռուպցիայի դեմ պայքարում: Ինչպես նաև սատարում են մարդու իրավունքերի ու ազատությունների համար պայքարում, որի հիման վրա օժանդակել ու կօժանդակեն նաև Արցախի հարցում:
Հայաստանը մենակ չէ ու ամբողջ աշխարհը Հայաստանի ու Արցախի դեմ չէ։ Հայաստանը ունի կեղծ դաշնակից և թշնամի հարևաններ, գերտերությոյնները ցանկանում են ՀՀ-ն ուժեղացնել ու բալանսավորել ռազմական հրաբերակցությունը թշնամիների հետ՝ զոհ չդառնալու միջազգային կրիմինալի ձեռքում: Մնացածը կախված է Հայաստանի ներուժից, որի վրա կասկած չկա:
Նարեկ Այվազյան
Azat.tv մեդիանախաձեռնության հիմնադիր