fbpx
Քաղաքականություն

ԱԳՆ-ն դեսպանություն կբացի Իսրայելում և Եթովպիայում․ կառավարությունը հաստատեց (ՏԵՍԱՆՅՈւԹ)

Այսօր կառավարության նիստի ընթացքում հավանության արժանացավ մի նախագիծը, ըստ որի, ԱԳՆ-ն Իսրայելում կբացի հայկական դեսպանություն:

ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը, պատասխանելով վարչապետ հարցին, խուսափեց որևէ ժամկետ նշել, թե երբ կբացվի դեսպանությունը։ Նախարարը բացատրեց, որ շատ բան կախված է նաև  Իսրայելից։

Անդրադառնալով ՀՀ-ում Իսրայելի դեսպանություն բացելուն՝ նախարարը նշեց, որ երկար ժամանակ այդ երկուսն իրար հետ են կապված եղել, և Իսրայելում Հայաստանի դեսպանություն բացելուց հետո ավելի հեշտ կլինի «հակառակ» դեսպանություն բացելը։

Ընդունված մեկ այլ նախագծով՝ Եթովպիայում նունպես կբացվի Հայաստանի դեսպանություն։ ԱԳՆ ղեկավարը նշեց, որ այդ երկիրը զգալի դերակատարում ունի Աֆրիկայում, ու հենց այնտեղ է տեղակայված Աֆրիկյան միության կենտրոնակայանը։

Ըստ ԱԳ նախարարի՝ Հայաստանի դիվանագիտական ներկայացուցչության հիմնումը հնարավորություն կտա ոչ միայն սերտ հարաբերություններ հաստատել հենց Եթովպիայի, այլև աֆրիկյան այլ պետությունների հետ, քանի որ Աֆրիկայում Հայաստանը դեսպանություն ունի միայն Եգիպտոսում։

ԲՏԱ նախարար Հակոբ Արշակյանն նշեց, որ Աֆրիկայում ու հատկապես հենց Եթովպիայում մեծ հնարավորություններ կան ՏՏ ոլորտում համագործակցությունն ընդլայնելու համար։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ