fbpx
Սպորտ

Դե Յոնգը կարծես թե ցանկանում է, որ Վալվերդեն հեռանա (ԼՈՒՍԱՆԿԱՐ)

«Բարսելոնա»-ի նորեկ Ֆրենկի դե Յոնգը հավանել է այն գրառումը, որը կոչ է անում հեռացնել ակումբի գլխավոր մարզիչ Էռնեստո Վալվերդեին:

Դա տեղի է ունեցել Չեմպիոնների լիգայի խմբային փուլի առաջին տուրի՝ Դորտմունդի «Բորուսիա»-ի դեմ հանդիպումից հետո:

Հիշեցնենք, որ կատալոնական ակումբը ոչ-ոքի՝ 0:0 է խաղացել, իսկ «Բորուսիա»-ի հարձակվող Մարկո Ռոյսը վրիպել է 11-մետրանոցից:

Նշենք, որ Դե Յոնգն այս ամառ էր տեղափոխվել Կատալոնիայի մայրաքաղաք: Գործարքով «Այաքս»-ը 75 մլն եվրո էր աշխատել:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ