fbpx
Կառավարություն

Կայացել է ԱՀ-ում հումանիտար աղետի հարցերով խմբի հերթական նիստը

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գլխավորությամբ կառավարությունում կայացել է Արցախում հումանիտար աղետի հակազդմանն ուղղված հարցերով զբաղվող աշխատանքային խմբի հերթական նիստը:

Նիստի սկզբում փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը մասնակիցներին ներկայացրել է այս պահի դրությամբ հաստատված աջակցության ծրագրերի արդյունքները և հետագա անելիքները: Այնուհետև նիստին հրավիրված աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարը զեկուցել է ծրագրերի իրականացման ընթացքը: Քննարկման շրջանակներում Արցախի Հանրապետության նախագահի խորհրդականի կողմից ներկայացվել են նաև շահառուներից ստացված արձագանքները:

Նիստի արդյունքներով փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի կողմից հանձնարարականներ են տրվել համապատասխան գերատեսչություններին՝ շարունակել ուշադրության կենտրոնում պահել աջակցության ծրագրերի իրականացման գործընթացը՝ արձագանքելով ընթացիկ խնդիրներին և նոր միջոցառումների առաջարկներ ներկայացնել:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ