Մհեր Գրիգորյանը հանդիպել է Եվրոպական հանձնաժողովի պատվիրակությանը

Ամենադիտվածներ

Մհեր Գրիգորյանը հանդիպել է Եվրոպական հանձնաժողովի պատվիրակությանը

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Եվրոպական հանձնաժողովի ընդլայնման և արևելյան հարևանության հարցերով գլխավոր տնօրինության ղեկավար Գերտ Յան Կուպմանի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպմանը ներկա էին նաև Եվրոպական հանձնաժողովի հարևանության և ընդլայնման բանակցությունների հարցերով գլխավոր տնօրինության Արևելյան հարևանության և ինստիտուտների հզորացման հարցերով տնօրեն Ադրիեն Կիրալին և Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսը:

Հանդիպմանը քննարկվել են ՀՀ-ԵՄ գործընկերության ռազմավարական օրակարգի իրագործմանն առնչվող հարցեր, առանձնահատուկ շեշտվել է ՀԸԳՀ լիարժեք կիրարկման կարևորությունը:

Մհեր Գրիգորյանը և Գերտ Յան Կուպմանը մտքեր են փոխանակել տարածաշրջանային կապակցվածության ծրագրերի շուրջ: Զրուցակիցները քննարկել են նաև Տնտեսական և ներդրումային պլանի ներքո համատեղ կատարված աշխատանքները:

ԵՄ ընդլայնման հարցերով հանձնակատար Մարթա Կոսի այցին և ՀՀ-ԵՄ գագաթնաժողովին ընդառաջ՝ կողմերը պայմանավորվել են շարունակել աշխատանքները ՀՀ-ԵՄ համագործակցության հնարավոր նոր նախաձեռնությունների սահմանման ուղղությամբ:

|
Խմբագրական ներդրում:Ազատ TV Խմբագրություն
|
Հրատարակիչ:Ազատ TV

Ամենաթարմ

}// Handle language redirects const langLink = e.target.closest(".azat-switcher-item a"); if (langLink) { e.preventDefault(); e.stopPropagation();const origin = window.location.origin; const path = window.location.pathname; const lang = langLink.getAttribute("data-lang");// Determine current active language of the page: let currentLang = "am"; if (path.startsWith("/en/") || path === "/en") { currentLang = "en"; } else if (path.startsWith("/ru/") || path === "/ru") { currentLang = "ru"; }let newPath = path;if (currentLang === "en" && lang === "ru") { newPath = path.replace("/en/", "/ru/"); } else if (currentLang === "ru" && lang === "en") { newPath = path.replace("/ru/", "/en/"); } else if (currentLang === "en" && lang === "am") { newPath = path.replace("/en/", "/"); } else if (currentLang === "ru" && lang === "am") { newPath = path.replace("/ru/", "/"); } else if (currentLang === "am" && lang === "en") { newPath = "/en" + path; } else if (currentLang === "am" && lang === "ru") { newPath = "/ru" + path; }window.location.href = origin + newPath; } }); })();