Արցախի տեղեկատվական շտաբը Facebook-ի էջում գրառում է կատարել։ Շտաբը հայտնում է, որ Արցախի Հանրապետության արտակարգ իրավիճակների պետական ծառայության տրամադրած տեղեկատվության համաձայն՝ ԱՀ Պարետի 2020թ. ապրիլի 28-ի N 5 որոշմամբ Մարտակերտի շրջանի Վերին Հոռաթաղ, Կոճողոտ և Հաթերք համայնքներում հանվել են անձանց ազատ տեղաշարժի իրավունքի ժամանակավոր սահմանափակումները:
«Արտակարգ իրավիճակների պետական ծառայության ստորաբաժանումները վերոնշյալ համայնքների համայնքային հիմնարկներում՝ համայնքապետարանի, ակումբի ու բուժկետի շենքերում, դպրոցներում, մանկապարտեզներում, առևտրի կետերում և բնակելի տներում (ըստ անհրաժեշտության) իրականացրել են ախտահանման աշխատանքներ, մասնավորապես՝
Հաթերք համայնքում՝ 38 համայնքային հիմնարկ և բնակելի տուն,
Վերին Հոռաթաղ համայնքում՝ 10 համայնքային հիմնարկ և բնակելի տուն,
Կոճողոտ համայնքում՝ 9 համայնքային հիմնարկ և բնակելի տուն»,- ասված է գրառման մեջ։
https://www.facebook.com/ArtsakhInformation/posts/134027104904745