Տեսանյութեր

Արայիկ Հարությունյանը խորհրդակցություն է անցկացրել (ՏԵՍԱՆՅՈւԹ)

Այսօր խորհրդակցություն ենք անցկացրել Պաշտպանության բանակի ձևավորման ու կայացման ակունքներում կանգնած բարձրաստիճան նախկին հրամանատարների մասնակցությամբ: Այս մասին իր Facebook-ի էջում գրել է Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը:

«Հարգելի՛ հայրենակիցներ

Այսօր խորհրդակցություն ենք անցկացրել Պաշտպանության բանակի ձևավորման ու կայացման ակունքներում կանգնած բարձրաստիճան նախկին հրամանատարների մասնակցությամբ:

Այս օրհասական պահին նրանք իրենց միասնականությամբ ու Պաշտպանության բանակի հրամանատարությանը լիովին աջակցելու պատրաստակամությամբ բացառիկ օրինակ են ցուցադրում աշխարհին, որ հայն անպարտելի է, որ հայ ժողովուրդը կարող է միայն հպարտանալ իր հերոս զավակներով:

Հաղթանակն անկասկած մերն է լինելու, և որդի Ալիևը զղջալու է դեռ ոչ միայն հոր արած սխալների համար:

Կեցցե ՛ մեր միասնությունը:

Կեցցե ՛ն մեր ժողովրդի հերոսական զավակները»,- գրել է նա:

Խորհրդակցությանը մասնակցել են նախկին բարձրաստիճան հրամանտարներ Սամվել Կարապետյանը, Վիտալի Բալասանյանը, Սեյրան Օհանյանը, Արշավիր Ղարամյանը, Արթուր Աղաբեկյանը, Լևոն Մնացականյանը և այլք:

https://www.facebook.com/ArayikHarutyunian/videos/1223862607987124/?__xts__[0]=68.ARDbVJ22cdiZY1GhXmF8-A7-gqFAIQzN7ac98XiA7a2cSaVQ6XPvnsM6TivzB7V3PascWEf21OqLE416UdptKbUGyKBb-7LArZnooizMkvtq8CaAjM810SF7IawirdT6ojqwUpmZGehJgJN9RGTiDVxDYQvHBRmHkd_rJTHbldJH01-Ti-DjBbmZhRLGiuWf1fOPVsi5LXqcZyxQMtNu8QFCRvtOxIzMyzbwktMt72qiNpX8katAHjIygiKfNcTAmgK6Jx3eYWmokLx4CC_d26GqwCT2w01gfa5pitihGKh5ciKB2ogQ84naxT2S09WsKXSWx8ZNiyWZQ7FrA8nV6oR6R_li6UDbwN8&__tn__=-R

 

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ