Синьхуа լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Եգիպտոսի Հյուսիսային Սինայ վարչատարածքային միավորումում մահապարտ ահաբեկիչը ռումբ է պայթեցրել, որի պատճառով հայտնում է առնվազն 26 մարդ տուժել, իսկ 7-ը զոհվել։ Զոհերի թվում կա 4 ոստիկան և 4-ամյա երեխա:
Ահաբեկիչը ռումբը գործի է դրել Շեյխ Զուվեյդ քաղաքի շուկայի մոտակայքում, երբ ոստիկանության պարեկախումբն այնտեղ ստուգումներ էր անցկացնում:
Ահաբեկչության պատասխանատվությունը ստանձնել է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը: Նշվում է, որ դեպքը տեղի է ունեցել ապրիլի 9-ին: