fbpx
Խորհրդարան

Կառավարությունը դեմ է ԲՀԿ պատգամավորի նախագծին

Գործադիրի վաղվա նիստին ներկայացված փաստաթղթերից հայտնի է դառնում, որ կառավարությունը դեմ է արտահայտվելու ԲՀԿ պատգամավոր Տիգրան Ուրիխանյանի ներկայացրած օրենսդրական այն նախագծին, որով արգելվում է բնակավայրերում կենդանիների խոշտանգումներն ու «զենքի կիրառմամբ ոչնչացումը»։

Պատգամավորի հայտարարության մեջ նշվում է.

«Բնակավայրերում կենդանիների, մասնավորապես, թափառող շների ոչնչացման դեպքերը վերջին շրջանում տեղի են ունենում չափազանց դաժան, անմարդկային ձևերով, հաճախակի անտանելի տեսարաններ առաջացնելով հասարակական վայրերում, շենքերի բակերում և այլ տարածքներում, որտեղ գտնվում են բազմաթիվ մարդիկ, այդ թվում մանկահասակ երեխաներ: Զենքով ոչնչացման բազմաթիվ դեպքեր են լինում, երբ կենդանին վիրավորվում ու դանդաղ տանջամահ լինելով է սատկում, ինչն արձանագրվել է մամուլով»:

Կառավարության եզրակացության համաձայն, սակայն, նախագծի ընդունումը կարող է հանգեցնել նաև, օրինակ` գայլերի դեմ պայքարի սահմանափակումների, քանի որ երբեմն անհրաժեշտություն է լինում թույլ տալ, որ գայլերի որս իրականացվի զենքով՝ այդ կենդանիների քանակը նվազեցնելու համար։ Կառավարության եզրակացության մեջ նաև ասվում է՝ բացի այդ, կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունքի և խոշտանգման, զանգվածային ոչնչացումների և այլ իրավախախտումների վերաբերյալ սահմանված են պատասխանատվության համապատասխան միջոցներ:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ