Սոմալիի մայրաքաղաք Մոգադիշոյում ահաբեկչական հարձակում է տեղի ունեցել, որի հետևանքով մահացել է առնվազն 11 մարդ: Եվս 10 հոգի վիրավորվել է:
Մոգադիշոյի շենքերից մեկի մոտ ականապատ մեքենա է պայթեցվել, որից հետո շենքը փլուզվել է:
Առայժմ ոչ մի ահաբեկչական խմբավորում պատասխանատվություն չի ստանձնել տեղի ունեցածի համար, այնուամենայնիվ, տվյալ տարածաշրջանում պարբերաբար ահաբեկչություններ է իրականացնում Սոմալիում տեղակայված «Ալ-Շաբաբ» զինված խմբավորումը:
Հաղորդում է shantnews.am-ը։
