fbpx
Զինված Ուժեր

Ադրբեջանի համար ահաբեկիչները թնդանոթի միս են. Արծրուն Հովհաննիսյան

Այսօր ճեպազրույցի ժամանակ ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը հիշեցրել է, որ ՊԲ-ի ստորաբաժանումների կողմից գերեվարվել է հերթական ահաբեկիչը: Արծրուն Հովհաննիսյանը հավելեց, որ հայկական կողմի ունեցած հավաստի տվյալների համաձայն՝ ահաբեկչական հրոսակախմբերը, ըստ էության, Ադրբեջանի ԶՈՒ-ի կողմից օգտագործվում են որպես «թնդանոթի միս»:

«Որպես ականադաշտերը հաղթահարելու կենդանի, որպես առաջին շարքի բնագծերը, կրակային պատնեշները հաղթահարելու ուղղակի միջոց, ուրիշ ոչ մի բան: Մենք միշտ նշել ենք, որ էսպիսին է լինելու նրանց ճակատագիրը և կուզենային, որ աշխարհն էս ամենին ավելի ուշադիր լիներ ու տեսներ»,- հավելել է Հովհաննիսյանը:

Ըստ ՊՆ ներկայացուցչի՝ պատերազմն իր սաստկությունը կորցրել է, քիչ է զրահատեխնիկա կիրառվում, բայց պատերազմը շարունակվում է:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ