Կառավարության այսօրվա նիստում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը շատ կոշտ անդրադարձ կատարեց կեղծ պատվաստումների թեմային։
Վարչապետը դիմելով Ոստիկանությանն ու ԱԱԾ-ին, ասաց․ «կեղծ պատվաստումների մասին ահազանգ ես էլ չլսեմ»։
Փաշինյանն ասաց, որ այն բժիշկների նկատմամբ, ովքեր մարդկանց չպատվաստելու առիթից օգտվում են ու փչացնում են պատվաստանյութը, պետք է շատ խիստ միջոցներ ձեռք առնվեն։
«Ձերբակալե՛ք, կալանավորե՛ք», – ընդգծեց վարչապետը։