Մայիսի 10-ին կառավարության շենքի դիմաց բողոքի ակցիա է իրականացվել: Բողոքողները հարկային օրենսգրքի փոփոխությամբ նախատեսված եկամտային հարկի համահարթեցման դեմ պայքարողներն էին, ովքեր դատարկ դրամապանակներ նետեցին գործադիրի շենքի ուղղությամբ:
Ակցիան կազմակերպել էր «Ահազանգ» շարժումը, ակցիայի ընթացքում:
Ակցիայի մասնակիցներից Անուշ Համբարձումյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ դատարկ դրամապանակներով ցույց էին տալիս, որ միջինից ցածր խավին համահարթեցումն ավելի կաղքատացնի։
«Կարծում ենք՝ կառավարությունը կվերանայի համահարթեցման դրույթը կամ կթողնի պրոգրեսիվ հարկատեսակը կամ կառաջարկեն մի տարբերակ, որն արդյունավետ կլինի բոլոր խավերի համար»,- նշեց Անուշ Համբարձումյանը:
«Ահազանգ» շարժումն անդամներն ակցիան իրականացնելուց հետո կարդացին իրենց նամակն՝ ուղղված կառավարությանը, փոխանցեցին այն կառավարության ներկայացուցչին և հեռացան։