Հունիսի 11-12-ն ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 2 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր տարածքներում վատառողջ քաղաքացիներին օգնություն ցուցաբերելու վերաբերյալ:
Մասնավորապես՝ Երևան և Արմավիրի մարզի Էջմիածին քաղաքներում:
Դեպքի վայր ժամանած փրկարարները վատառողջ քաղաքացիներին բնակարաններից իջեցրել են և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային:
Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ԱԻՆ պաշտոնական կայքից։