fbpx
Աշխարհ

ԱՀԿ-ն անհանգստացած է Չինաստանում կորոնավիրուսի նոր բռնկմամբ

Reuters լրատվական գործակալության հաղորդմամբ՝ Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը անհանգստանում է Չինաստանում կորոնավիրուսի նոր բռնկմամբ:

Մի քանի օրվա ընթացում Պեկինում գրանցվել է ավելի քան 130 դեպք: Վարակի էպիկենտրոնը Պեկինի մեծածախ շուկաներից մեկն է։ Քաղաքի իշխանությունները բոլոր ձեռնարկություններին ստիպել են աշխատողներին 14-օրյա կարանտինի ուղարկել, սահմանափակվել է նաև Պեկինի ավտոմոբիլային հաղորդակցությունը երկրի այլ շրջանների հետ։ Մինչև վարակի նոր բռնկումը Պեկինում երկու ամիս կորոնավիրուսի նոր դեպքեր չէին արձանագրվել։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ