Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը հորդորում է չհետաձգել կորոնավիրուսի դեմ պատվաստումները։
Այս մասին հայտնում են ՀՀ առողջապահության նախարարությունից։
ԱՀԿ-ից ասում են, որ հաջորդ բռնկման ընթացքում հնարավոր է չպատվաստվածները չհասցնեն ստանալ պատվաստանյութի բոլոր դեղաչափերը։
ԱՀԿ-ն նաև կոչ է անում պահպանել և ժամանակին ստանալ երեխաների ընթացիկ` օրացուցային պատվաստումները:


