fbpx
Առողջապահություն

ԱՀԿ-ն Հայաստանին է փոխանցել կորոնավիրուսի՝ արագ ախտորոշման 40 հազար թեստ

ԱՀԿ-ի հայաստանյան գրասենյակի Facebook-ի էջում գրված է․

«ԱՀԿ-ն Հայաստան է առաքել և ՀՀ առողջապահության նախարարությանը փոխանցել COVID-19-ի՝ արագ
ախտորոշման հակագենային 40,000 թեստեր, որոնք կարճ ժամանակահատվածում կարողանում են հայտնաբերել մարդու օրգանիզմում առկա ակտիվ SARS-CoV-2 վարակը։

Հակագենային թեստերը դեռևս հանդիսանում են արագ ախտորոշման թեստերի միակ տեսակը, որը կարելի է կիրառել COVID-19-ի ախտորոշման համար։ Այս տեսակ թեստերի ընդամենը մի քանիսն են անցել համապատասխան ստուգումներ։ Լաբորատորիաները պետք է զգուշությամբ ընտրեն, թե որ թեստը կարելի է կիրառել՝ վստահ լինելու համար, որ օգտագործվող թեստերը համապատասխանում են որակի վերահսկողության պահանջներին։

Արագ թեստավորումն նպաստում է COVID-19-ով հիվանդների ժամանակին հայտնաբերմանը, մեկուսացմանը և կառավարմանը, ինչը կարևոր է երկրում համաճարակի զսպման համար։ Սակայն այն կիրառելի չէ բոլոր իրավիճակներում․ միայն բուժաշխատողները և հանրային առողջապահության մասնագետները կարող են որոշել, թե ինչպիսի իրավիճակում և հիվանդության որ շրջանում այն կարող է ցույց տալ վստահելի արդյունքներ։

Միաժամանակ, հակագենային այս թեստերն ունեն մի շարք առավելություններ․ հեշտ փոխադրելի են, կիրառության մեջ դյուրին, ինչպես նաև հուսալի թեստավորումը հասանելի են դարձնում ավելի մեծ քանակով մարդկանց համար։

ԱՀԿ-ի կողմից հրապարակված ուղեցույցը մատնանշում է այս թեստերի կարևորությունը հատկապես այն վայրերում, որտեղ վարակն ունի լայն տարածում, իսկ ՊՇՌ մեթոդով հետազոտություն անցկացնելն անհնար է, կամ թեստի արդյունքներն ստանալու համար պահանջվում է ավելի երկար ժամանակ»։

https://www.facebook.com/WHOArmenia/posts/2787351801591739

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ