Միասնության արձանն է։ Այդպես են անվանել այս արձանին։ Այն ներկայացնում է ժամանակակից Հնդկաստանը։ Ո՞վ է այս մարդը, որ ներկայացնում է Հնդկաստանը։ Նա Վալլաբհբհայ Պատելն է, ով միավորել է 562 իշխանություններ մեկ պետության մեջ։ Նա պայքարում էր Հնդկաստանի ինքնիշխանության համար։
Պատելն ու Գանդին համախոհներ են եղել։ Գանդին մեզ ավելի հայտնի է, քան Պատելը, բայց Պատելի արածն անուրանալի է Հնդկաստան պետության համար։
Սա աշխարհի ամենաբարձր արձանն է, որի կառուցումն ավարտին է հասել 2018 թվականին։ Բարձրությունը 182 մետր է, պատվանդանը՝ 58, ամբողջությամբ՝ 240 մետր։
Երկորդ պատկերում էլ համեմատությունն է Պատելի արձանի հետ, որ դուք էլ մոտավորապես հասկանաք Հիսուսի չկառուցված արձանն ինչքան հեռու էր լինելու ամենաների շարքից։
1. Միասնության արձան՝ 240 մ (պատվանդանի հետ),
2. Գարնանային տաճարի Բուդդա՝ 153 մ (պատվանդանի հետ),
3․ Յան և Հուանգ Կայսրեր՝ 106 մ (Չինաստան)
4. Սենդայ Դայկաննոն` 100 մ (Ճապոնիա)
5․ Նոր Աշխարհի Ծնունդը՝ 110 մ (ԱՄՆ)
6. Ազատության արձան (Նյու Յորք)՝ 93 մ (պատվանդանի հետ),
7. Թաիլանդի Մեծ Բուդդա` 92 մ (Թաիլանդ)
8. Մայր հայրենիքը կանչում է` 85 մ (Վոլգոգրադ),
9. Հիսուս Քրիստոսի արձան (Ռիո Դե Ժանեյրո),
10. Դավիթ (Միքելանջելո) (Ֆլորենցիա)։
Ի դեպ, Պատելի արձանի մոտ 2018-2019 թվականներին 2.8 միլիոն տուրիստ է այցելել։ Պատկերացնու՞մ եք։ 1 միլիարդից ավել Հնդկաստանի պայմաններում դա ինչ թիվ է։ Հետևաբար արձանները չեն, որ ապահովելու են տուրիզմ, այլ ուրիշ բաղադրիչներ կան, որոնք շատ անգամներ կարևոր են, քան գիգանտոման պահանջմունքների բավարարումը։
Նարեկ Այվազյան

