2020 թվականի բյուջեի նախագծով Հայաստանի արտակարգ իրավիճակների նախարարությանը նախատեսվում է տրամադրել 12 մլրդ 766 մլն դրամ։
ԱԻՆ ղեկավար Ֆելիքս Ցոլակյանը խորհրդարանում իր ելույթի ժամանակ մասնավորապես նշեց, որ Հայաստանում հիմնականում պայքարում են արդեն պատահած բնական աղետների և դրանց հետևանքների դեմ։ Բայց դրանց հիմնական մասը համապատասխան կանխարգելիչ միջոցների իրականացման դեպքում կարող է ավելի քիչ ազդեցություն ունենալ և ավելի քիչ վնաս պատճառել։
Նախարարն ընդգծեց հասարակության և պետության բոլոր կառույցների համագործակցության կարևորությունը համատեղ պայքարի և աղետների սպառնալիքներին դիմակայելու հարցում։
«Կարևոր եմ համարում քաղաքացիների համապատասխան իրազեկումը և մասշտաբային կրթական աշխատանքի անցկացումը բնակչության շրջանում՝ քաղաքացիների գիտակցման մակարդակը և թեմայի վերաբերյալ գիտելիքները բարձրացնելու համար, ինչը թույլ կտա բարձրացնել կանխիչ միջոցների իրականացման արդյունավետությունը՝ տարերային աղետների հետևանքները մեղմելիս»,-ընդգծեց Ցոլակյանը։