fbpx
Աշխարհ

Աթամբաևի մասնակցությամբ դատական նիստը դարձյալ հետաձգվեց

Բիշքեկի դատարանը մինչև նոյեմբերի 29-ը հետաձգել է այն գործով դատավարությունը, որով մեղադրյալներից մեկը Ղրղզստանի նախկին նախագահ Ալմազբեկ Աթամբաևն է։ Այս մասին հաղորդում է РИА Новости-ն՝ հղում անելով երկրի նախկին ղեկավարի փաստաբան Սերգեյ Սլեսարյովի խոսքերին։

Նոյեմբերի 15-ին Բիշքեկի Պերվոմայսկի շրջանային դատարանում սկսվել Է քրեական հեղինակություն Ազիզ Բատուկաևի անօրինական ազատման առթիվ հարուցված քրեական գործի՝ ըստ էության քննությունը, որով մեղադրյալներից մեկն Աթամբաևն Է:

«Ամբաստանյալներից մեկի հիվանդության և Ալմազ Շարշենի Աթամբաևի՝ դատարան ներկայանալ հրաժարվելու պատճառով դատավորը դատավարությունը հետաձգեց մինչև նոյեմբերի 29-ը»,- հայտնել է փաստաբանը:

Հիշեցնենք, որ նախկին նախագահը հրաժարվում է դատավարությանը մասնակցելուց։ Նշենո, որ օրենքով պետության նախկին ղեկավարին, որն այժմ քննչական մեկուսարանում է, հարկադրաբար բերելն անհնար է:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ