ԱԻ նախարար Ֆելիքս Ցոլակյանը Facebook-ի իր էջում գրառում է կատարել։ Գրառման մեջ նշվում է, որ հաշվի առնելով Շտապ բժշկական օգնության ծառայության՝ 1-03-ի և Առողջապահության նախարարության թեժ գծի ծանրաբեռնվածությունը՝ իմ հանձնարարությամբ 24/7 ռեժիմով ծառայող ԱԻՆ հերթապահ բժիշկների թիվը կրկնապատկվել է:
«Հարգելի՛ հայրենակիցներ
Հաշվի առնելով Շտապ բժշկական օգնության ծառայության՝ 1-03-ի և Առողջապահության նախարարության թեժ գծի ծանրաբեռնվածությունը՝ իմ հանձնարարությամբ 24/7 ռեժիմով ծառայող ԱԻՆ ՀԵՐԹԱՊԱՀ ԲԺԻՇԿՆԵՐԻ ԹԻՎԸ կրկնապատկվել է:
Ցանկացած խնդրի դեպքում կարող եք զանգահարել շուրջօրյա գործող 911 հեռախոսահամարին և ԱԻՆ ԲԺԻՇԿՆԵՐԸ Ձեզ անվճար բժշկական խորհրդատվություն կտրամադրեն:
#covid19 վարակով և այլ հանգամանքներով պայմանավորված հոգեբանական խորհրդատվության կարիք ունեցող քաղաքացիները կարող են կապ հաստատել մեր հոգեբանների հետ նաև հետևյալ հեռախոսահամարներով, որոնք ևս գործում են 24/7 ռեժիմով. 060 712 444, 010 360 684
անհրաժեշտության պարագայում կարող եք նաև հեռավար հոգեբանական աջակցություն ստանալ՝ տեսակապի միջոցով viber` +374 41 911 006
Եվս մեկ անգամ խնդրում եմ.
Մնացեք տանը
Խստորեն հետևեք պարետատան ցուցումներին
Հիշեք փրկության՝ 911 հեռախոսահամարը, առողջ եղեք…
Խիղճ և խաղաղություն բոլորիս…»,- ասված է գրառման մեջ։
https://www.facebook.com/F.Tsolakyan/posts/2348169055476904