fbpx
Առողջապահություն

COVID-19-ի բուժման գործընթացում կարող են ներգրավվել բժշկական կենտրոնները. ԱՆ

ՀՀ առողջապահության նախարարությունը գրառում է կատարել Facebook-ում: Նախարարությունը հայտնում է, որ կորոնավիրուսային  հիվանդության բուժման գործընթացում կարող են ներգրավվել բժշկական կենտրոնները:

«ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Կորոնավիրուսային հիվանդության բուժման գործընթացում ներգրավվելու ցանկություն ունեցող բժշկական կենտրոնները կարող են հայտ ուղարկել ՀՀ ԱՆ բժշկական օգնության քաղաքականության վարչություն` knar_ghonyan@moh.am էլեկտրոնային հասցեով:

Դիմող կազմակերպությունները պետք է հաշվի առնեն իրենց շենքային պայմանները` սանիտարական և հակահամաճարակային նորմերին համապատասխանության առումով, որպեսզի մատուցվող այլ բժշկական ծառայությունները հնարավոր լինի համատեղ իրականացնել կամ դադարեցնել: Միաժամանակ, անհրաժեշտ է հաշվի առնել բժշկական անձնակազմի առկայությունը, որն այս պահին ընդգրկված չէ կորոնավիրուսային հիվանդության դեմ պայքարի գործընթացում այլ բժշկական կենտրոններում»,-ասվում է գրառման մեջ:

https://www.facebook.com/ministryofhealthcare/posts/2658810497693396

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ