Սեպտեմբերի 20-ին Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը հաղորդագրություն է տարածել, որում հայտնել է, որ ռազմական գործողությունների ընթացքում զոհված և մինչ օրս անհետ կորած համարվող զինծառայողների աճյունների որոնողական աշխատանքներն այսօր փրկարարական մեկ ջոկատով իրականացվել են Հադրութի շրջանում:
«Որոնումներն արդյունք չեն տվել, աճյուն կամ մասունք չի հայտնաբերվել:
- Արայիկ Հարությունյանը այցելել է ցեմենտի նորաբաց ժամանակակից գործարան
- Անկախության 30-ամյակի միջոցառմանը ԶՈՒ ստորաբաժանումները քայլերթ կիրականացնեն
Զինադադարից հետո Արցախի գրավյալ տարածքներից մինչ օրս հայտնաբերվել և տարհանվել է ընդհանուր 1667 աճյուն։
Որոնումների առաջիկա ուղղությունների և արդյունքների մասին ԱԻ պետական ծառայությունը կտրամադրի հավելյալ տեղեկություն»,- ասված է հաղորդագրության մեջ։

