fbpx
Արցախ

Խորհրդակցություն Արցախի ԱԻՊԾ-ում․ քննարկվել է ծառայության հետագա գործունեությունը

ԱՀ ՆԳՆ արտակարգ իրավիճակների պետական ծառայության տնօրեն գնդապետ Մեխակ Արզումանյանն այսօր՝ հունվարի 30-ին, աշխատանքային խորհրդակցություն է հրավիրել՝ քննարկելու ծառայության հետագա գործունեությանը վերաբերող մի շարք հարցեր:
Մասնավորապես, խոսվել է ծառայության կարգ ու կանոնի, ռազմական դրության ժամանակ աշխատաժամերի հստակեցման, այս օրերին որոնողական առաքելության և օպերատիվ հերթապահ խմբերի փրկարարական աշխատանքների, ինչպես նաև բոլոր ստորաբաժանումներում առկա խնդիրների ու անելիքների մասին:

Մ.Արզումանյանը նշել է, որ ծառայությունը ռազմագործողությունների օրերին ստանձնել էր բավականին բարդ առաջադրանք, այսօր էլ Արցախի փրկարարներն այն կատարում են ամենօրյա ռեժիմով:
Նույն տրամաբանությամբ փրկարարի գործառույթը կշարունակվի նաև առաջիկայում: Ըստ ծառայության ղեկավարի, ամեն ինչ արվելու է Արցախի փրկարարի հանդեպ ունեցած հանրության վստահությունն ու հավատը չկորցնելու ուղղությամբ:
Իսկ ընթացքում ի հայտ եկած բացթողումներն ու խնդիրները կքննարկվեն Ներքին գործերի նախարար Կարեն Սարգսյանի հետ:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ