fbpx
Խորհրդարան

ԱԺ արտահերթ նիստը հետաձգվեց․ օրակարգի հարցերը հետ են կանչվել

ՀՀ Ազգային ժողովի արտահերթ նիստը հետաձգվեց։

ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը հայտնեց, որ օրակարգում ներառված էր 3 հարց, սակայն նախաձեռնողները հետ են կանչել դրանք։ Արարատ Միրզոյանի խոսքով՝ խնդիրը եղել է տեխնիկական։

««Իմ քայլը» խմբակցությունը միջնորդել է ԱԺ արտահերթ նիստ հրավիրել մեկ ժամ անց»,-հավելեց ԱԺ ախագահը՝ պատգամավորներին հորդորելով մնալ խորհրդարանի շենքում։

Օրակարգը՝ ստորև․

1.«Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին», «Հանրաքվեի մասին» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» և «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթ (Պ-457-30.01.2020-ՊԻ-011/0) (առաջին ընթերցում),

2.«Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին», «Հանրաքվեի մասին» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» և «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթ (Պ-457-30.01.2020-ՊԻ-011/0) (երկրորդ ընթերցում),

3. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության փոփոխության նախագիծ (առաջին ընթերցում) (Պ-469-05.02.2020-ՊԻ-010/0)»:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ