fbpx
Խորհրդարան

ԱԺ-ն ամբողջությամբ ընդունեց ՍԴ դատավորների վաղաժամ կենսաթոշակային համակարգի ներդրման օրինագիծը

ՀՀ Ազգային ժողովում այսօր՝ դեկտեմբերի 11-ին, երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունվեց Սահմանադրական դատարանի դատավորների վաղ կենսաթոշակային համակարգի ներդրման օրենքի նախագծերի փաթեթը։

Կողմ է քվեարկել 75 պատգամավոր, դեմ՝ 34, ձեռնպահներ չկային, ևս 7 պատգամավոր կողմ լինելու մասին նամակներ էր թողել։

Դեմ են քվեարկել «Բարգավաճ Հայաստան» և «Լուսավոր Հայաստան» խմբակցությունները։

ՀՀ կառավարության ներկայացրած «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքում լրացում կատարելու մասին» և կից օրենքների նախագծերի փաթեթով նախատեսվում է, որ, եթե Սահմանադրական դատարանի դատավորները, այդ թվում նախագահ Հրայր Թովմասյանը, օրենքի ընդունումից 2 ամսվա ընթացքում հրաժարական տան, ապա մինչև իրենց պաշտոնավարման ժամկետի լրանալը կստանան իրենց աշխատավարձի չափով կենսաթոշակ:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ