Ազգային ժողովը այսօր՝ դեկտեմբերի 6-ին, իր հերթական նիստերն է գումարել: Քառօրյայի օրակարգում ընդգրկված է 30 հարց:
Այս քառօրյայում կշարունակվի ՀՀ 2023 թվականի պետական բյուջեի մասին օրենքի նախագծի քննարկումը: Բացի այդ, օրակարգում է նաեւ ԲԴԽ անդամի ընտրության հարցը: ՔՊ-ն այդ պաշտոնի համար առաջադրել է Քննչական կմիտեի նախկին նախագահ Հայկ Գրիգորյանի թեկնածությունը:
Օրակարգի հարցերից են նաև.
«Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագրի մասին» օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին,
«Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին,
«Ազդարարման համակարգի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին,
Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին,
«Նվազագույն ամսական աշխատավարձի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին,
«Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին,
«Պետական նպաստների մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին,
«Բազմաբնակարան շենքի կառավարման մասին» օրենքում փոփոխություն և լրացում կատարելու մասին,
«Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքում լրացում կատարելու մասին և այլ հարցեր:
