Օգոստոսի 2-ին խորհրդարանական ընդդիմությունը լքել է Ազգային ժողովի նիստերի դահլիճը, երբ «ՔՊ»–ն պետք է ներկայացներ ԱԺ նախագահի թեկնածու Ալեն Սիմոնյանին։
Ավելի վաղ «Հայաստան» դաշինքը ներկայացրել էր ԱԺ նախագահի իր թեկնածուին` Մխիթար Զաքարյանին, որն այս պահին կալանքի տակ է։ «Պատիվ ունեմ»–ը նույնպես ներկայացրել էր ԱԺ նախագահի իր թեկնածուին` Արթուր Սարգսյանին, որը նույնպես կալանավորված է։
Ալեն Սիմոնյանին ներկայացնելու ժամանակ «Հայաստան» դաշինքի ներկայացուցիչները հայտարարեցին, որ ուզում են իրենց 2 պատգամավորները` Սարգսյանն ու Զաքարյանը, ներկա լինեն նիստին։
Այդ ամենից հետո նրանք լքել են դահլիճը։