Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ համակարգող Դանիել Իոաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում արձագանքել է ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի՝ հարցաքննության չներկայանալու իրավական հետևանքներին:
«ԱԺ պատգամավորի կողմից քննիչի ծանուցագիրը պատռելու և հարցաքննությանը չներկայանալու մասով.
Քրեական դատավարության օրենսգրքի 153-րդ հոդվածն ենթադրում է, որ նման դեպքում քննիչը կարող է կայացնել բերման ենթարկելու որոշում: Բայց Սահմանադրության 96-րդ հոդվածը ամրագրում է, որ «Պատգամավորն առանց Ազգային ժողովի համաձայնության չի կարող զրկվել ազատությունից, բացառությամբ երբ նա բռնվել է հանցանք կատարելու պահին կամ անմիջապես դրանից հետո»:
Բերման ենթարկելը զուգորդվում է ազատությունից որոշակի զրկմամբ, հետևաբար, ստացվում է, որ ԱԺ պատգամավորին հարցաքննելու նպատակով բերման ենթարկելու համար պետք է Ազգային Ժողովի թույլտվությունը:
Համաձայն «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 108-րդ հոդվածի նման հարցով խորհրդարանին կարող է դիմել գլխավոր դատախազը»,- գրել է նա:
https://www.facebook.com/danioanis/posts/10218137051594841