fbpx
Խորհրդարան

ԱԺ պատվիրակությունները կգործուղղվեն Շվեյցարիա և Իսլանդիա

Ֆրանկոֆոնիայի խորհրդարանական վեհաժողովի Եվրոպայի տարածաշրջանային վեհաժողովի 32-րդ նստաշրջանի աշխատանքներին մասնակցելու համար 2019 թվականի նոյեմբերի 13-17-ը Դելմոն (Շվեցարիայի Համադաշնություն) կգործուղվեն ֆրանկոֆոնիայի խորհրդարանական վեհաժողովում ԱԺ պատվիրակության ղեկավար, ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Հովհաննես Իգիթյանը, ԱԺ պատվիրակության անդամներ, ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանը, ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանը, ԱԺ պատգամավոր Սոնա Ղազարյանը:

«Կին առաջնորդների համաշխարհային ֆորում»-ի աշխատանքներին մասնակցելու համար 2019 թվականի նոյեմբերի 17-21-ը ներառյալ Ռեյկյավիկ (Իսլանդիայի Հանրապետություն) կգործուղվեն ԱԺ նախագահի տեղակալ Լենա Նազարյանը և ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Մանե Թանդիլյանը:

Այս մասին տեղեկացնում են Ազգային ժողովի պաշտոնական կայքից:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ