fbpx
Քաղաքականություն

ԱԺ պատվիրակությունը մասնակցում է Ֆրանկոֆոնիայի խորհրդարանական վեհաժողովի լիագումար նիստին

Հուլիսի 8-ին Կոտ դ’Իվուարի Աբիջան քաղաքում մեկնարկել է Ֆրանկոֆոնիայի խորհրդարանական վեհաժողովի հերթական լիագումար նիստը` «Խորհրդարանները և ժողովրդավարության ամրապնդումը» խորագրով:

Նստաշրջանի ֆրանկոֆոն 88 անդամ երկրների շարքում մասնակցում է նաև ՀՀ Ազգային ժողովի պատվիրակությունը` ի դեմս Ֆրանկոֆոնիայի խորհրդարանակա7 ն վեհաժողովում ՀՀ պատվիրակության ղեկավար, ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Հովհաննես Իգիթյանի և պատվիրակության անդամ Մերի Գալստյանի:

Նախօրեին տեղի են ունեցել ՖԽՎ հանձնաժողովների նիստերը, որտեղ քննարկվել են Ֆրանկոֆոն տարածաշրջաններում հակամարտությունների խաղաղ լուծման ուղղությունները, տեղեկատվական տեխնոլոգիաների և թվային կառավարման ներդրման անհրաժեշտության, ինչպես նաև կլիմայի փոփոխության դեմ անդամ երկրնրերի համատեղ ջանքերի խորացման և կանաչ տնտեսության զարգացմանն ուղղված թեմաներ:

Հանձնաժողովների նիստերին ՀՀ պատվիրակության անդամները ներկայացրել են Հայաստանի քաղաքական և տնտեսական իրավիճակը, ինչպես նաև բարեփոխումների ընթացքն ու զարգացման տեսլականը:

Նստաշրջանը շարունակելու է աշխատանքը մինչև հուլիսի 9-ը:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ