ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Դավիթ Սեդրակյանը պատգամավորի մանդատից հրաժարվելու դիմում է ներկայացրել։ Այս մասին հայտնել է 1lurer.am-ը։
Տեղեկատվությունը հաստատել է «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանը:
«Մանդատից հրաժարվելու դիմումը ներկայացրել է անձնական պատճառներով»,- ասաց Խամոյանը:
ԱԺ-ում Դավիթ Սեդրակյանին փոխարինողն է ՀՀ Ազգային հերոս Թաթուլ Կրպեյանի դուստր Ասպրամ Կրպեյանը, որը «Հայաստան» դաշինքի ցուցակում 33-րդն էր: