Արցախի Հանրապետության ԱԺ-ն հայտնել է, որ նախագահ Արթուր Թովմասյանն այսօր ընդունել է «Իրավական գերակայություն» ՀԿ հիմնադիր Արտակ Զեյնալյանին, որը իրավապաշտպան գործունեություն է ծավալում՝ Եվրոպական դատարաններում և միջազգային այլ ատյաններում պաշտպանելով անհայտ կորածների ու գերեվարվածների իրավունքները:
«Արտակ Զեյնալյանը ներկայացրել է փաստաբանական գործունեության մանրամասները: Ազգային պատկանելությամբ պայմանավորված Ադրբեջանում իրականացվող սպանությունները դիտարկվում են որպես ռասիզմի դրսևորում, շուրջ 1000 անձի իրավունքների պաշտպանություն են իրականացրել:
- ՔՊ անդամներն Արցախի ԱԺ նախագահի հետ քննարկել են անվտանգային և մի շարք այլ հարցեր
- Գիտական կյանքն Արցախում նման է վառված մոմի, պետք է ձեռքերով պահենք, որ հանկարծ չմարի. Արցախի ԱԺ նախագահ
Արցախում են փաստահավաք առաքելությամբ, համագործակցում են դատախազության, ՄԻՊ գրասենյակի հետ:
Արթուր Թովմասյանը բարձր է գնահատել իրավապաշտպանի ջանքերը և ընդգծել ստեղծված ծանր պայմաններում քաղաքական բոլոր ուժերի կոնսոլիդացման անհրաժեշտությունը»,- ասվում է հաղորդագրության մեջ: