ԱԺ-ում քննարկում են կառավարության կողմից ներկայացված «ՏՏ ոլորտի պետական աջակցության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին և ՀՀ Հարկային օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթը:
Տրանսպորտի, կապի և ՏՏ նախարար Հակոբ Արշակյանը նախագիծը ներկայացնելիս նշեց, որ այդ նախագծի մշակումը պայմանավորված է ինժեներական նորաստեղծ ստարտափ ընկերություններին, բարձր տեխնոլոգիաների ոլորտում նոր ստեղծվող տնտեսվարող սուբյեկտներին հարկային արտոնությունների տրամադրման միջոցով աջակցելու, Հայաստանը` որպես բարձր տեխնոլոգիական ինովացիոն տեխնոլոգիաների ստեղծմանը և զարգացմանը աջակցող երկիր, համաշխարհային շուկայում դիրքավորելու, ինչպես նաև միջազգային ընկերություններին ՀՀ-ում նեղ մասնագիտական նորարարական գիտահետազոտական կենտրոններ հիմնելու ավելի մեծ հնարավորություններ ստեղծելու հանգամանքներով:
«2018 թվականի փետրվարի 1-ից հետո տրամադրվող հավաստագրերը, ըստ առաջարկվող փոփոխության, գործելու է մինչև 2022 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ, և բոլոր ընկերությունների հավաստագրերը այլևս չեն գործելու նշված ամսաթվից հետո», – ասաց նախարարը: