fbpx
Քաղաքականություն

Աջակցում եմ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանը, բայց պետք է լինեն ճանաչման և հաշտեցման ամուր հիմքեր․ Սարգսյան

Հայաստանի 4-րդ նախագահ Արմեն Սարգսյանը հայտարարել է, որ ինքը աջակցում է Հայաստանի ու Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորմանը ու ցանկանում է երկու երկրների միջև տեսնել կայուն հարաբերություններ։

Այս մասին հայտնում է բրիտանական The Times-ը, որը ապրիլի 24-ի կապակցությամբ ներկայացրել է Սարգսյանի տեսակետը։

ՀՀ նախկին նախագահը խոսելով Հայոց ցեղասպանության ճանաչման հարցից, նշել է, որ բրիտանական կառավարությունը ծանր սխալը շտկելու հնարավորություն ունի՝ օրինակ ծառայելով աշխարհին՝ ճանաչել Հայոց ցեղասպանությունը։

Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման մասով Սարգսյանն ասել է, որ ինքը աջակցում է դրանց կարգավորմանը, սակայն այդ հարաբերությունները կարող են կառուցվել միայն ճանաչման և հաշտեցման ամուր հիմքերով։

Նրա խոսքով՝ պատմությունից խուսափելով ձեռք բերված ժամանակավոր շտկումները տևական խաղաղության չեն հանգեցնելու։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ