Ազգային ժողովի ԲՀԿ խմբակցության պատգամավորների հեղինակած «Աշխատանքային օրենսգրքում փոփոխություններ ու լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը մերժվեց: Կողմ քվեարկողմների թիվն էր՝ կողմ, 68-ը քվեարկեցին դեմ, 3-ը՝ ձեռնպահ: ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ Հերիքնազ Տիգրանյանը ներկայացրեց հիմքերը, որոնք ստիպում են դեմ լինել:
«Եթե ձեր մասնագիտական հակաճառությունն էդքան հիմնավոր էր, ես իմ էջում հրապարակային բանավեճի առաջարկ էի արել՝ խնդրելով, որ որևէ մեկը գա, հակափաստարկներ ներկայացնի, բա ինչո՞ւ ոչ մեկը չընդունեց, գնացե՛ք, Եվրոպական դատարանի վճիռները կարդացե՛ք, նոր այդքան շռայլաբար օգտագործեք մեր նկատմամբ»,- առարկեց Պետրոսյանը։
ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ Ռուբեն Ռուբինյանը հետաքրքրվեց՝ Գևորգ Պետրոսյանի ելույթը որքանո՞վ է վարման կարգով, նշեց՝ ժամանակն է հստակեցնել՝ որն է վարման կարգով, որը՝ չէ: