Այսօր Ազգային ժողովը արտահերթ նիստի ընթացքում կողմ քվեարկեց ՊԵԿ նախագծին, որը թույլ կտա կառավարությանը 56 միլիարդ դրամ վերադարձնել այն տնտեսվարողներին, որոնց պարտք էր։
ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը նշեց, որ այսպես թե այնպես, սրանք տնտեսվարողների գումարներն էին, որ պետք է վերադարձվեին նրանց։ Հիմա դրա մի մասը կիրականացվի պարզեցված ընթացակարգով։
Մինչև 5 մլն գերավճարները կվերադարձվեն առանց ստուգումների։ 5-40 մլն դրամները կվերադարձվեն պարզեցված ընթացակարգով, իսկ ավելի մեծ գումարները կլինեն ստուգումների միջոցով։

