fbpx
Կառավարություն

ԱԽ քարտուղարը հանդիպել է փորձագիտական հանրության հետ

Աապրիլի 7-ին, ազգային անվտանգության նոր ռազմավարության մշակման աշխատանքների շրջանակներում, ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը հանդիպել է փորձագիտական հանրության ներկայացուցիչների հետ: Հանդիպմանը ներկա էին՝ Աշոտ Մովսիսյանը, Արա Պապյանը, Արաքս Փաշայանը, Լեոնիդ Ներսիսյանը, Հրանտ Տեր-Աբրահամյանը, Ջոնի Մելիքյանը, Ռուբեն Մեհրաբյանը, Ռուբեն Սաֆրաստյանը և Վարդան Աթոյանը:

Հանդիպման ընթացքում ԱԽ քարտուղարը նախ ներկայացրեց արդեն կատարված աշխատանքները, պատկերացումները պատրաստվող փաստաթղթի բովանդակության՝ դրան շրջանակող արժեքների ու շահերի մասին։ Միաժամանակ հատուկ ընդգծելով այս գործընթացում փորձագիտական հանրության ներգրավվածության կարևորությունը:

Հաջորդիվ տեղի ունեցավ բովանդակային քննարկում ազգային անվտանգության սպառնալիքների հայտնաբերման, դրանց համակարգային լուծումների և ազգային անվտանգության նոր հայեցակարգի մշակման թեմաներով:

Այս մասին հայտնում է ՀՀ անվտանգության խորհրդի գրասենյակը։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ