Ասլանյանին ձերբակալելն ակնհայտ քաղաքական հետապնդում է․ Ազատ դեմոկրատներ-Azat TV
Իրավական
14:30 16/12/2021, 14:30

Ասլանյանին ձերբակալելն ակնհայտ քաղաքական հետապնդում է․ Ազատ դեմոկրատներ

«Ազատ դեմոկրատներ» կուսակցությունը հայտարարություն է տարածել՝ կապված Վանաձորում հաղթած դաշինքի ցուցակը գլխավորող Մամիկոն Ասլանյանի նկատմամբ գործ հարուցելու ու ձերբակալելու հետ։

«Վանաձոր խոշորացված համայնքի ընտրություններում համոզիչ և աներկբա հաղթանակ տարած Մամիկոն Ասլանյան Դաշինքի ղեկավար Մամիկոն Ասլանյանի ձերբակալությունը ոչ այլ ինչ է, եթե ոչ ակնհայտ քաղաքական հետապնդում և վանաձորցու վստահության քվեն առևանգելու անթույլատրելի և հանցավոր փորձ:

Գաղտնիք չէ, որ նախընտրական քարոզարշավի ողջ ընթացքում իշխանությունները գործադրեցին իշխանական արսենալում առկա բոլոր լծակները, բոլոր անթույլատրելի և արատավոր մեթոդները ճնշելու և վախեցնելու Ասլանյանի կողմնակիցներին, այժմ էլ՝ իշխանություններն անցել են իրենց քռքաշ վերջին մեթոդին՝ քրեական գործ կարելով հաղթած թեկնածուի նկատմամբ, փորձ է արվում վիժեցնել ավագանու առաջին նիստում Մամիկոն Ասլանյանի՝ որպես համայնքի ղեկավար վերջնական ընտրությունը:

Խստորեն դատապարտում ենք իշխանությունների կողմից նման ռեպրեսիվ գործողությունների իրականացումը, կոչ ենք անում անհապաղ ազատ արձակել Մամիկոն Ասլանյանին և վերջ տալ հաղթած թիմի նկատմամբ իրականացվող քաղաքական և ուժային տեռորին, այլապես այս իշխանությունը ևս մեկ ավելորդ անգամ կարձանագրի ժողովրդավարության հետ որևէ աղերս չունենալու փաստը», – ասված է գրառման մեջ

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ