fbpx
Եվրահանգրվան

Եթե չենք կարողանում Եվրոպայից հաղթաթղթերով վերադառնալ, դա կարող է էժան չարժենալ․ Այվազյան

Azat TV-ի գլխավոր խմբագիր Նարեկ Այվազյանը Facebook-ի իր էջում անդրադարձել է Բրյուսելում կայացած Փաշինյան-Միշել-Ալիև եռակողմ հանդիպմանը։

«Բրյուսելից արված հայտարարությունները ոչ մի որոշակիություն չեն կրում իրենց մեջ: Կուլիսներում՝ միգուցե: Տրանսպորտային ենթակառուցվածքների բացումը, հատկապես երկաթուղիները, Հայաստանին ոչինչ չեն տալու առաջիկա 10 տարիներին, քանի որ դրանց վերականգնելը դժվար թե դրանից շուտ ավարտվի, էլ չեմ աում, որ Ադրբեջանը ոչ ներդրում կանի այն սարքելու համար, ոչ էլ կթողնի, որ այլ կողմ անի այդ ներդրումները:

Ինչ վերաբերվում է ավտոտրանսպորտային ճանապարհներին: Թույլ տվեք խիստ կասկածել, որ Ադրբեջանով անցնող ճանապարհները անվտանգ են լինելու հայերի համար, քանի որ ո՛չ ռուսական Էֆէսբեն, ո՛չ այլ երկիր չի իրականացնելու հսկողություն: Արդյունքում, այն էլ միգուցե, միայն ՀՀ-ով Նախիջևան են գնալու ադրբեջանցիները էֆէսբեի վերահսկողությամբ:

Ո՞րն է լինելու մեր օգուտը, խնդրվե՞լը, որ թողնեն Ռուսաստան ապրանք տանենք: Եվ այս ամենը ինչեր արժեցան մեզ:

Լավագույն դեպքում Թուրքիայի հետ սահմանները բացվեն, և երանի տալով, որ նախապայմաններ առաջ չքաշվեն իրենց կողմից: Սակայն, ինչպես նախկինում, հիմա էլ տեղի կունենա հերթական ռուսուլմանացումը՝ թուրքերի հետ «մտերմությունը» կգլորի հայ իշխանություններին ավելի ցած ռուսների տակ:

Եթե չենք կարողանում Եվրոպայից հաղթաթղթերով վերադառնալ, այլ նրանց և առհասարակ արևմուտքի աչքերին խաղում ենք, թե տարածաշրջանն ինքն իրենով է հարցերի լուծման գնում, դա մեզ կարող է էժան չարժենալ: Ոչ թե այն պատճառով, որ իրենք պատրաստակամ չեն մեզ օժանդակել, դրանք բազմաթիվ են՝ սկսած գերիներին ազատելու գործընթացները, վերջացրած՝ ֆինանսական ներդրումները, այլև մենք ենք մերժում նրանց քաղաքական օժանդակումն ու գալարվում դեպի Թուրքիա, այուհետև՝ Ռուսաստան:

Մենք, մեր սերունդը դեռ սովորում է: Սա էլ կսովորի ու կանցնի սրա միջով, ուղղակի ժամանակը կկորցնենք, որ մի ոտ շուտ չի գալիս մեր ինքնիշխանությունն ու ազատութունը: Բայց որ գալու է, որ ճամփին է, դա հաստատ է», – գրել է Այվազյանը:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ