Հունիսի 3-ին ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերում, անդրադառնալով «Իրազեկ քաղաքացիների միավորում» հասարակական կազմակերպության համակարգող Դանիել Իոաննիսյանի հայտարարությանը, որ ԱԺ փոխնախագահը չի կարողանում բացատրել, թե որտեղի՞ց իրեն Mitsubishi-ի ու Range Rover-ի գնի տարբերությունը, ասել է, որ այն, ինչ ասում է Դանիել Իոաննիսյանը՝ սուտ է:
ԱԺ նախագահը ցույց է տվել վարկային գիծ բացելու մասին տեղեկանքն ու նշել, որ դրանից պարզ երևում է, թե ինչ միջոցներով է ինքը նոր մեքենա ձեռք բերել:
Վերջինս նշել է, որ եթե Իոաննիսյանը սպասեր մինչև իր հայտարարագրի հրապարակմանը, ապա կարիք չէր լինի նման հայտարարություններ անել: ԱԺ փոխնախագահը ընդգծել է նաև, որ քաղաքական միտում է տեսնում այս ամենում:
«Ակնկալում եմ հնարավորինս արագ Դանիել Իոաննիսյանի և Fip.am-ի կողմից հերքում և այլևս որևիցե մեկն իրեն թույլ չտա նման բան խոսի», – նշել է Սիմոնյանը:
https://www.facebook.com/simonyanalen/videos/2087365888057123/

