fbpx
Սպորտ

Մալխաս Ամոյանը՝ Եվրոպայի եռակի չեմպիոն, Ալեքսանդրա Գրիգորյանը՝ Եվրոպայի չեմպիոնի տիտղոսակիր

Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնության եզրափակչում Մալխաս Ամոյանը 7-0 հաշվով հաղթել է Թուրքիայի ներկայացուցիչ Յունուս Բասարին և դարձել Եվրոպայի առաջնության չեմպիոն։

Ինչպես նաեւ Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում ընթացող ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանը ներկայացնող 19-ամյա Ալեքսանդրա Գրիգորյանը նվաճել է Եվրոպայի չեմպիոնի տիտղոսը։

Հայաստանի հավաքականի կազմում այսօր ավելի վաղ ԵԱ-ի եզրափակիչ է դուրս եկել աշխարհի, Եվրոպայի և Օլիմպիական խաղերի չեմպիոն Արթուր Ալեքսանյանը։ Կիսաեզրափակչում Եվրոպայի 6-ակի չեմպիոն Ալեքսանյանը գոտեմարտել է բելառուս Աբուբակար Խասլախանավի հետ և 5:1 հաշվով հաղթանակ տարել։ Ալեքսանյանը պայքարը սկսել էր 1/8 եզրափակչից, որտեղ 9:1 հաշվով ժամանակից շուտ հաղթել էր թուրք Բեյտուլա Կաիսդագինին, իսկ քառորդ եզրափակչում մեր ըմբիշը 8:3 հաշվով առավելության էր հասել Նիդերլանդների ներկայացուցիչ Թայրոն Շտենկերբուրգի նկատմամբ:

Տեսանյութը կարող եք դիտել այստեղ։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ