Covid-19-ի ակտիվացում է կանխատեսվում Սեպտեմբերին

Ամենադիտվածներ

ԱՄՆ սննդի և դեղերի վարչությունը նշում է սրտի բորբոքման վտանգը Novavax COVID պատվաստանյութի հետևանքով

Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինը և առողջապահության նախարարի տեղակալ Լենա Նանուշյանը ստացան կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի խթանիչ համապատասխանաբար 4-րդ և 3-րդ դեղաչափերը:

«Արմենպրես»-ի հետ զրույցում դեսպանը նշեց, որ Եվրոպական երկրներում ամառային հանգստի ֆոնին վարակի թվերի ավելացման միտում է նկատվում, որը ստիպում է զգոն լինել և պատրաստվել վարակի սպասվող հերթական ալիքին ընդառաջ:

«Սա իմ չորրորդ դեղաչափն էր: Կարծում եմ՝ կարևոր է պաշտպանված լինելը՝ հատկապես այն դեպքում, երբ այնքան էլ երիտասարդ չեմ: Ես պատվիրակության ղեկավար եմ և պատասխանատու եմ իմ կոլեգաների համար: Ամառային հանգստի ամիսներին եվրոպական երկրներում կորոնավիրուսի վարակման աճ է նկատվում, տրամաբանական է, որ վարակի ալիքը նաև Հայաստան է գալու»,- նշեց դեսպան Անդրեա Վիկտորինը:

ՀՀ առողջապահության նախարարի տեղակալը նշեց, որ իր պատվաստման նպատակը ավելի անվտանգ պայմաններում ապրելն ու աշխատելն է:

«Վերջին ժամանակաշրջանում եվրոպական երկրներում դեպքերի թվի ակտիվացում է դիտվում: Քանի որ ամառվա ընթացքում մեր բնակչությունը հանգստի է մեկնում, գնահատում ենք, որ վերադառնալուց հետո գուցե դեպքերի աճ նկատվի սեպտեմբեր ամսվա ընթացքում, դրա համար փորձում ենք նորից քարոզարշավ սկսել: Մասնագետների կողմից կա հստակ գնահատական, որ օգոստոսի վերջին օրերին և սեպտեմբերին վարակի ակտիվացում է դիտվելու: Պետք է զգոն լինել: Այն մարդիկ ովքեր չեն պատվաստվել՝ պետք է պատվաստվեն, իսկ պատվաստվածները ստանան իրենց խթանիչ դեղաչափերը»,- նշեց փոխնախարարը:

|
Խմբագրական ներդրում:Ազատ TV Խմբագրություն
|
Հրատարակիչ:Ազատ TV

Ամենաթարմ

}// Handle language redirects const langLink = e.target.closest(".azat-switcher-item a"); if (langLink) { e.preventDefault(); e.stopPropagation();const origin = window.location.origin; const path = window.location.pathname; const lang = langLink.getAttribute("data-lang");// Determine current active language of the page: let currentLang = "am"; if (path.startsWith("/en/") || path === "/en") { currentLang = "en"; } else if (path.startsWith("/ru/") || path === "/ru") { currentLang = "ru"; }let newPath = path;if (currentLang === "en" && lang === "ru") { newPath = path.replace("/en/", "/ru/"); } else if (currentLang === "ru" && lang === "en") { newPath = path.replace("/ru/", "/en/"); } else if (currentLang === "en" && lang === "am") { newPath = path.replace("/en/", "/"); } else if (currentLang === "ru" && lang === "am") { newPath = path.replace("/ru/", "/"); } else if (currentLang === "am" && lang === "en") { newPath = "/en" + path; } else if (currentLang === "am" && lang === "ru") { newPath = "/ru" + path; }window.location.href = origin + newPath; } }); })();