ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը հայտնել է, որ անհրաժեշտ է դադարեցնել առճակատման հռետորաբանությունը և Լեռնային Ղարաբաղում մարտական գործողությունները:
«Հուսով եմ՝ այն շուտով կներդրվի կրակի դադարեցման համար հսկողության մեխանիզմ: Մոսկվայում ՀՀ և Ադրբեջանի ներկայացուցիչների հետ հանդիպումից հետո հույսերը չարդարացան, Ղարաբաղում մարտերը շարունակվում են, ինչն անընդունելի է»,-ասել է Լավրովը:
Նախարարը նաեւ հայտնել է, որ Ռուսաստանը, Ադրբեջանն ու Հայաստանը կարող են մոտ ժամանակներս համաձայնեցնել կրակի դադարեցման համար հսկողության մեխանիզմ ներդնելու հարցը:
Այս մասին տեղեկանում ենք «ՌԻԱ Նովոստի»-ից: